14 դեկտեմբերի 2010 - 13:51 AMT
ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի հետ

Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում են ընդունել Թուրքիայի հետ հարաբերություններն ակտիվացնելու մասին Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի, Բալկանների և Հարավային Կովկասի հարցում: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, որոշումն ընդունվել է դեկտեմբերի 13-ին:

«ԵՄ-ն և Թուրքիան պետք է ակտիվացնեն երկխոսությունը Եվրոպայի էներգաապահովության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում»,- ասվում է ԵՄ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունում