14 դեկտեմբերի 2010 - 14:35 AMT
Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը

Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը: Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Կարինե Ղազինյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին Երևանում: Ապագա ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: