14 դեկտեմբերի 2010 - 18:29 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգրկել է Ադրբեջանն ահաբեկչական սպառնալիք ներկայացնող երկրների ցանկում

ՌԴ ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարել արտերկրի իր գույքը 4 մլրդ դոլարով 3 տարով ապահովագրելու համար: Դիվանագիտական առաքելությունների տարածքում ցանկանում են ապահովագրել ամեն ինչ, բացի եռագույնից, և ամեն ինչից, ներառյալ ինքնաթիռների հարձակումները, զրահատեխնիկայի ներխուժումը, անարխիստների կողմից ապակիներ կոտրելը և պատերի վնասումը միջատների կողմից: Առանձին տողով դեսպանատները ապահովագրվում են ահաբեկչական գործողություններից՝ ըստ դիվանագետների, առանձնակի ռիսկի են ենթարկվում է ռուս դիվանագետները Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում, Չերնոգորիայում, Իսպանիայում, Թուրքիայում ու Եգիպտոսում, հաղորդում է «Գազետա.ռու-ն»: