14 դեկտեմբերի 2010 - 19:20 AMT
Պիտեր Բալաքյան. Անկարայի համար Հայոց ցեղասպանության հարցը մի խնդիր է, որն ավելի լավ է ժխտել, քան լուծել

Այսօր Անկարայի համար Հայոց ցեղասպանության հարցը մի խնդիր է, որն ավելի լավ է ժխտել, քան լուծել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ամերիկյան գրող, Graham House Review ամսագրի համահիմնադիր Պիտեր Բալաքյանը: Նրա խոսքով` հուսադրում է այն փաստը, որ թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումներ են սկսվել:

Խոսելով ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մասին` Բալաքյանը նշեց, որ ամերիկյան վարչակազմում բոլորը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում: