15 դեկտեմբերի 2010 - 11:57 AMT
Հայտնի են դարձել «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի անվանական կրթաթոշակառուները

«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսանողական ակցիա, որի գլխավոր նպատակն է երիտասարդ մասնագետների կայացումը, որոնք լավ առաջադիմություն են հանդես բերում ուսման մեջ, ինչպես նաև դրսևորում են իրենց հասարակական և գիտական գործունեության մեջ` ի նպաստ երկրի: Հայկական բուհերի ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու մրցույթը կայացել է հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 15-ը: Ակցիայի ընթացքում ստացվել է ավելի քան 500 էլեկտրոնային հայտ երկրի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ուսանողներից: Ընտրված թեկնածուների անուններն արդեն հրապարակվել են բանկի ինտերնետ կայքում: Կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը կայանալու է դեկտեմբերի 24-ին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից հատկացված միջոցները կազմել են 2 մլն դրամ: 20 ընտրված կրթաթոշակ ստացողներ միանվագ կստանան 40 հազարից միչև 400 հազար դրամ: