15 դեկտեմբերի 2010 - 16:14 AMT
Լիտվական «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին և «Մեդիաֆոն» ընկերության ներկայացուցիչ Կազիմերաս Ռատիվիլովիչյուսին:

Կ.Ռատիվիլովիչյուսը մանրամասն ներկայացնելով ընկերության առանձնահատկությունները հայտնել է, որ ծառայության ներմուծման մեջ մասնագիտացած «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով և առաջարկում է իրականացնել բիզնես ծրագիր:

Նախարար Մ.Վարդանյանն ընկերության ներկայացուցչին առաջարկել է նախարարության հետ համատեղ քննարկել հարցը և ծառայության վերաբերյալ ներկայացնել մանրամասն փաթեթ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: