15 դեկտեմբերի 2010 - 16:18 AMT
Տեղի է ունեցել 700 մլն դրամի պետական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2մլրդ 22 մլն դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 707 348 661 դրամ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.3800 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: