15 դեկտեմբերի 2010 - 16:38 AMT
Դեկտեմբերի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360.91 դրամ

Դեկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 361.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:

Միաժամանակ, դեկտեմբերի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360.91 դրամ` դեկտեմբերի 14-ի համեմատ ավելանալով 0.50 կետով: Միաժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 480.15 դրամ` կրճատվելով 3.7 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 11.75 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: