15 դեկտեմբերի 2010 - 17:06 AMT
Ucom-ը ձեռնամուխ է լինում ֆիքսված հեռախոսակապի կոմերցիոն շահագործմանը

Ucom ընկերությունն ավարտել է ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային փորձարկումը և ձեռնամուխ եղել նրա կոմերցիոն շահագործմանը: Այդ մասին հայտարարել է Ucom-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը Երևանում ընկերության կենտրոնական գրասենյակի բացման արարողության ժամանակ: Եսայանի խոսքերով, Orange Armenia և Ucom օպերատորների միջև ստորագրվել է ինտերկոնեկտի մասին համաձայնություն:

«Համաձայնությունը ստորագրվել է այս շաբաթ, այդպիսով, մենք Ucom բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռել շփվել միմյանց հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Orange Armenia ընկերության տնօրեն Բրունո Դյութուան: Նա նաև նշել է, որ Orange ցանցից զանգերի սակագները Ucom ֆիքսված կապին չեն տարբերվելու հաստատված 35 դրամ/րոպեից:

Միաժամանակ, Ucom-ը և «ԱմենՏելը» բանակցությունների ընթացքում դեռ չեն կարողացել համաձայնեցնել լրացուցիչ տեխնիկական պայմանները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ ներկա պահին ընթանում են բանակցություններ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժղովը 2010-ի ապրիլին Ucom ընկերությանը տրամադրել է ոչ աշխարհագրական 6045 կոդը և այդ կոդով 10 հազար համար ունենալու հնարավորություն ֆիքսած հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար: Ընկերության մրցունակությունը պետք է ապահովի սեփական օպտիկամանրաթելային գիծը, ինչը թույլ է տալու կրճատել տրամադրվող ծառայությունների ծախսերը: