«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “Օնլայն խորհրդատու” ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին օնլայն երկխոսության «չաթի» միջոցով ստանալ լիարժեք տեղեկատվություն «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների լայն տեսականու վերաբերյալ www.beeline.am կայքում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման ծառայության պետ Բուրաստան Մովսիսյանը: Ըստ նրա, հարցերի ցանկը, որով կարելի է ընկերության մասնագետների կողմից ստանալ օպերատիվ խորհրդատվություն ներառում է տեխնիկական բնույթի, ծառայություների, սակագների, ակցիաների, առկա պարտքերի և այլնի վերաբերյալ տեղեկատվություն: Ծառայությունը կսպասարկեն 40 օպերատորներ, որը կապի մեջ կլինեն 24 ժամ շարունակ՝ առանց հանգստյան օրերի:
«Օնլայն խորհրդատու» ծառայությունը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ հանդիսանում է նորարարություն: Նշված ծրագրի հաջողությունը հնարավորություն կտա տարածել դրական փորձն այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը: Ներդնելով «օնլայն» սպասարկումն ի լրումն գործող հեռախոսային սպասարկման, այն դարձնում է ընկերությանը միասնական օպերատոր ոչ միայն կապի այլ նաև Հայաստանի հաճախորդների սպասարկման ոլորտում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:
«Օնլայն խորհրդատու» ծառայության պատուհանում բաժանորդներին ներկայացված են թեմաների ծառը, ինչպես նաև այցելուների ընդհանուր քանակը: Օպերատորը կարող է ուղորդել այցելուի հարցը մեկ այլ օպերատորի` կախված քննարկման թեմայից: Սովորական տեքստային հաղորդագրությունից բացի, օպերատորը կարող է այցելուին ուղարկել հղում, որին սեղմելիս հաճախորդը կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը: Հաճախորդը նաև հնարավորություն ունի պահել օպերատորի հետ երկխոսության պատմությունն` անհրաժեշտության դեպքում կրկին վերանայելու համար: