Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանք հարկային ոլորտում բիզնես-գործընթացների նկարագրության, գնահատման ու վերակազմակերպման վերաբերյալ, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումներին և հարկային վարչարարության բարելավմանն առնչվող հարցեր: