15 դեկտեմբերի 2010 - 20:11 AMT
Երևանում 11 ընկերություններ ստորագրեցին «Հայկական կոնյակագործների միության» հիմնման վերաբերյալ պայմանագիր

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց «Հայկական կոնյակագործների միության» հիմնման վերաբերյալ պայմանագիր:

Միության ստեղծման նպատակը հիմնադիրների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելն է, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելն ու պաշտպանելը: Միությունը նպաստելու է նաև «Հայկական Կոնյակ» տեղանվանման պահպանությանը, հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների բարձր որակի ապահովման ու սպիրտների վաճառքի ծավալների մեծացմանը:

Պայմանագիրը կնքվեց 11 ընկերությունների կողմից` «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ, «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ , «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ, «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ, Արարատի կոնյակի գործարան «ԱԿԶ» ՍՊԸ, «Տավինկո» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արեգակ» կոնյակի գործարան» ՍՊԸ, «Վեդի Ալկո» ՓԲԸ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: