16 դեկտեմբերի 2010 - 10:25 AMT
1955 թվականին Թուրքիան լքած հայերն ու հույները կարող են վերադառնա՞լ

Իրավական խումբը, որը բարեփոխումներ է կատարում ԵՄ-ի պնդմամբ, որոշում է կայացրել, որի համաձայն քաղաքացիները, որոնց բռնությամբ զրկել են քաղաքացիությունից կամ որոնք լքել են Թուրքիան, կարող են վերադառնալ ու վերականգնել իրենց քաղաքացիությունը: Որոշումը վերաբերում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և այն մարդկանց, որոնք լքել են Թուրքիան 1980թ. հետո: Ինչպես հիշեցնում է Internethaber-ը, 1955թ. սեպտեմբերի 6-7-ին հայկական և հունական ջարդերից հետո, Թուրքիան լքեցին հազարավոր հայեր ու հույներ, իսկ 1980թ. հեղաշրջումից հետո ևս 40 հազար մարդ, հիմնականում թուրքեր: Բարեփոխումները քաղաքական ու հասարակական ոլորտում անհրաժեշտ պայման են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: