8 հունիսի 2001 - 00:24 AMT
Ներդրումները «Հրազդանցեմենտ» ձեռնարկության մեջ կկազմեն 5,2 միլիոն դոլար
. Բրիտանական « Mika Ltd.» ընկերությունը, որը գնել էր «Հրազդանցեմենտ» ձեռնարկությունը, պարտավորվել է գործարանի զարգացման մեջ ներդնել 5,2 միլիոն դոլար: Ներդրումների այս ծավալը սահմանվել է կառավարության կողմից, որը սույն թվականի մայիսի հինգին որոշում էր ընդունել "Mika Ltd." ընկերությանը 415 միլիոն դրամով այդ ձեռնարկությունը վաճառելու մասին: «Առկա» գործակալության տվյալների համաձայն «Հրազդանցեմենտ» ձեռնարկուրյունը, որը հիմնված է 1970 թվականին, տարեկան կարող է արտադրել 2,5 միլիոն տոննա ցեմենտ: Գործարանը սարքավորված է 185 վառարաններով, որոնք թույլ են տալիս արտադրել ցեմենտի տարբեր տեսակներ: