16 դեկտեմբերի 2010 - 12:33 AMT
ՀՀ արդարադատության նոր նախարար է նշանակվել Հրայր Թովմասյանը

ՀՀ արդարադատության նոր նախարար է նշանակվել Հրայր Թովմասյանը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, անկուսակցական, Սահմանադրության մասնագետ է: Թովմասյանը երբեք չի աշխատել պետական կառույցներում, սակայն բարձր հեղինակություն է վայելում: Թովմասյանն աշխատել է միջազգային կառույցների հետ, մասնակցել է տարբեր օրինագծերի մշակմանը: Դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գևորգ Դանիելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար: