16 դեկտեմբերի 2010 - 13:07 AMT
Peugeot Argentina Tennis Cup-2010 առաջին խաղում Նալբանդյանը կհանդիպի Խուան Չելայի հետ

Բուենոս Այրեսում տեղի ունեցավ Peugeot Argentina Tennis Cup-2010 մրցաշարի վիճակահանությունը, որին մասնակցեցին 6 թենիսիստներ:

Դավիթ Նալբանդյանը կխաղա B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ռուսաստանցի Մարատ Սաֆինը և արգենտինացի Խուան Իգնասիո Չելան:

Ինչպես հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը, առաջին խաղը թենիսիստը կանցկացնի Չելայի հետ: Պաշտոնական խաղերում նրանք հանդիպել են 6 անգամ, և դեռևս առաջատարն է Նալբանդյանը 4:2 հաշվով:

A խմբում ըստ վիճակահանության հանդես կգան Կարլոս Մոյան (Իսպանիա) և ամերիկացիներ Մարդի Ֆիշն ու Ջեյմս Բլեյքը: Մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 16-ին, յուրաքանչյուր խմբի հաղթողները կխաղան եզրափակչում, հաղորդում է gotennis.ru-ն: