16 դեկտեմբերի 2010 - 14:11 AMT
Արտակ Զաքարյան. ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների մասին է խոսում, քանի որ ոչ մի այլ բանի մասին խոսել չի կարող

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) արտահերթ ընտրությունների մասին է խոսում, քանի որ ոչ մի այլ բանի մասին խոսել չի կարող: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով` արտահերթ ընտրությունների անցկացման համար նախադրյալներ չկան: Այդ համատեքստում նա նկատեց, որ պետական և քաղաքական համակարգերը նորմալ և կայուն են աշխատում` նպաստելով երկրի արտաքին և ներքին քաղաքականության զարգացմանը: Ընդ որում` նա նկատեց, որ կայունությունը զարգացման հիմքն է հանդիսանում: «Ես ՀԱԿ-ին խորհուրդ կտայի պատրաստվել հաջորդ ընտրություններին»,- նկատեց ՀՀԿ անդամը: