16 դեկտեմբերի 2010 - 14:38 AMT
Մոսկվայի հայերին քարոզում էին մասնակցել դեկտեմբերի 15-ի ցույցին

Մոսկվայի ոչ մեծ շուկաներից մեկում հայազգի երիտասարդ վաճառողներին ողջ շաբաթվա ընթացքում մոտեցել են քարոզիչներ, համոզել մասնակցել դեկտեմբերի 15-ի ցույցին: Որպես կանոն, այդ շուկայում աշխատում են իրենց ընտանիքներով Ռուսաստան եկած մարդիկ, և դեպքերի ճնշող մեծամասնությամբ քարոզիչներին մերժել են: Այդ ժամանակ նրանց հանդիմանել են վախկոտության համար, համոզել չվախենալ` խոստանալով զինել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից:

Մոսկվայում չեն դադարում անկարգությունները, որոնք սկսվել են «Սպարտակ» ՖԱ-ի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից: Դեկտեմբերի 11-ին սկսված ցույցը, որը կազմակերպվել էր ի հիշատակ Սվիրիդովի, վերածվել է կովկասցիների դեմ ուղղված բռնությունների: