16 դեկտեմբերի 2010 - 16:46 AMT
«Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռը Հայաստան կժամանի 2011թ. փետրվարին

«Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռը Հայաստան կժամանի 2011թ. փետրվարին, իսկ ՌԴ «Աերոֆլոտի» համար երկու առաջն ինքնաթիռները «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն կառաքի 2011թ. մարտին: Ինչպես հաղորդում է ԱՌՄՍ-ՏԱՍՍ-ը, այն բանից հետո, երբ օդանավը կներկվի «Արմավիայի» գույներով, այն կփոխանցվի պատվիրատուին:

Մինչ 2011թ. ավարտը «ՍՔԻ» ՓԲԸ-ն պատվիրատուներին կառաքի 17 «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռ: Այս պահի դրությամբ պատվիրված է 150 «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռ: