16 դեկտեմբերի 2010 - 17:04 AMT
«Արմավիան» ավելացնում է չվերթերի քանակը Ամանորի շեմին

«Արմավիա» ավիաընկերությունը իրազեկում է իր ուղևորներին, որ 2010թ. դեկտեմբերի 20-ից U8 518/517 չվերթը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կկատարվի դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան, «Վնուկովոյի» փոխարեն: Այսպիսով, 2010թ. դեկտեմբերի 20-ից Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կկատարվի 3 չվերթ դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան, և 2 չվերթ՝ դեպի «Վնուկովո»:

Հաշվի առնելով պահանջարկի ավելացումը Ամանորին նախորդող օրերին՝ դեկտեմբերի 26-ին և 29-ին ընկերությունը U8 522/521 երկու լրացուցիչ չվերթ կկատարի դեպի Մոսկվա՝ «Դոմոդեդովո» օդանավակայան: