16 դեկտեմբերի 2010 - 17:12 AMT
Լույս է տեսել Opera 11 բրաուզերի նոր տարբերակը

Դեկտեմբերի 16-ին լույս է տեսել Opera 11 բրաուզերի նոր տարբերակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ԱՊՀ-ում Opera Software ընկերության հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը, նոր տարբերակում կատարելագործվել են առկա գործառույթները, ինչպես նաև նոր հնարավորություններ են ներմուծվել: Նորամուծությունների թվում եմ ներմուծումների խմբավորումը, էջի անվտանգության մասին տեղեկությունը հասցեների վահանակի վրա և այլն:

Opera 11 բրաուզերը անվճար մատչելի է Windows, Mac և Linux պլատֆորմների վրա http://www.opera.com հասցեով: Ըստ Opera Software-ի տվյալների, Opera բրաուզերը Հայաստանում օգտագործում են համակարգիչներից օգտվողների 11 տոկոսը: