7 հունիսի 2001 - 20:37 AMT
160 ամերիկահայ մեկնեցին ուխտագնացության դեպի Արեւմտյան Հայաստան
. 160 ամերիկահայերի մի խումբ ժամանել է Ստամբուլ, որտեղից կսկսվի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված իրենց ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան:
Գործարարության զարգացման թուրք-հայկական խմբի նախագահ Ք.Սոյակը մեծ մասնակցություն է ցուցաբերել այս ուղեւորության նախապատրաստմանը, որն, իր խոսքերով, տեւեց երկու տարի:Ըստ Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» թերթի, ուխտագնացներին միանալու է ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ եպիսկոպոսը, որից հետո նրանք կբաժանվեն խմբերի: Խմբերը կայցելեն Ամասիա, Մալաթիա, Վան եւ Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներ: Այնուհետեւ ուխտագնացները Ղարսում կմիանան եւ կմեկնեն Երեւան: