16 դեկտեմբերի 2010 - 17:49 AMT
Հայաստանի ոստիկանության պետը լիովին նորմալ է համարում ավտոապահովագրման դեմ ավտոերթը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան դեկտեմբերի 21-ին ԱՊՊԱ ներմուծման դեմ որպես բողոքի նշան ավտոերթ անցկացնելու համար: «Նրանք հայտ են ներկայացրել, որտեղ հաղորդել են, թե քանի ավտոմեքենա է մասնացելու ավտոերթին: Դա նորմալ երևույթ է»,- դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

Անդրադառնալով ԱՊՊԱ պայմանագրերի ձեռքբերման ժամկետներին, նա խոստացել է, որ ամանորյա տոների շրջանում նրա հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ներողամիտ կլինեն քաղաքացիների նկատմամբ: