16 դեկտեմբերի 2010 - 17:50 AMT
Երևանի կոնյակի գործարանը դեկտեմբերի 18-ին և 19-ին «Բաց դռների օր» կանցկացնի

Ամանորյա տոների նախօրեին Երևանի կոնյակի գործարանը կազմակերպում է ավանդական «Բաց դռների օր» միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և 19-ին ժամը 10:30-ից մինչև 17:30:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու լեգենդար Արարատ կոնյակների պատմա-արտադրական ժառանգությանը և կատարել շրջայց Երևանի կոնյակի գործարանի հնեցման մառանում:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար կգործեն հատուկ ավտոբուսներ, որոնք Արամ Խաչատրյանի արձանի մոտից նրանց անվճար կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան: