16 դեկտեմբերի 2010 - 18:04 AMT
Հայաստանի կառավարությունը խորացնում է համագործակցությունն UNIDO-ի հետ

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համագործակցության մասին համաձայնագիր կնքելու որոշմանը:

Հայաստանը UNIDO-ի հետ համագործակցում է 1992 թվականից ի վեր, սույն համաձայնագիրն ավելի հստակ հիմքեր կներդնի այդ կառույցի հետ Հայաստանի կառավարության համագործակցության մեջ: