16 դեկտեմբերի 2010 - 18:13 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավարն առայժմ չի մեկնաբանում Ներսես Երիցյանի պաշտոնանկության հարցը

Հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` պաշտոնից ազատվելու մասին: Աղբյուրների համաձայն, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի գրասենյակի ղեկավար Անահիտ Խչոյանը, ինքը դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի նախարարի հրաժարականի վերաբերյալ: «Դեռևս առավոտյան նա ուղեկցում էր երկրի նախագահին, իսկ այժմ գտնվում է կառավարությունում»,- ասաց նա: