16 դեկտեմբերի 2010 - 19:05 AMT
Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2,5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 10,3 մլրդ դրամ, որից մրցակցային` 9,1 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 1,2 մլրդ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2,5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2,5 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.7429% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.6830%: Աճուրդին մասնակցելէ 7 գործակալ: