16 դեկտեմբերի 2010 - 21:29 AMT
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է սփյուռքահայ ցեղասպանագետներին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ նշանավոր գրող, դասախոս, ցեղասպանագետ Փիթեր Բալակյանին, ամերիկահայ փիլիսոփա, ցեղասպանագետ Արմեն Մարսուբյանին: Նրանց ուղեկցում էին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և բանաստեղծ Արտեմ Հարությունյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել նախարարության մամլո ծառայությունում:

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Տիկին Հ.Հակոբյանը ներկայացրեց նախարարության «Մեր մեծերը», «Արի տուն» ծրագրերը, որոնց շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել Հայաստանում և Սփյուռքի տարբեր համայնքներում, Հայրենիք են այցելել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ: Նախարարը հյուրերին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից: