16 դեկտեմբերի 2010 - 21:49 AMT
«Ոսկեվազի գինու գործարանի» համար երկարաձգվել է Վրաստանից գինենյութի ներմուծման ժամկետը

Հայաստանի կառավարություն որոշմամբ մինչև 2011թ. հուլիսի 11-ը երկարաձգվել է «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Վրաստանից գինենյութի ներմուծման ժամկետը, քանի որ մանրէակենսաբանական փոփոխության ենթարկված այդ հումքի որակը վերականգնելու համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ։ Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի պահպանել ընկերությունում ստեղծված աշխատատեղերը և կատարել ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: