16 դեկտեմբերի 2010 - 22:26 AMT
Էդուարդ Շարմազանովը հաստատել է, որ Ներսես Երիցյանն ազատվել է էկոնոիմիկայի նախարարի պաշտոնից

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Ներսես Երիցյանի ազատվելու մասին տեղեկատվությունը հաստատել է Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ այդ պաշտոնում կնաշանակվի ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Վերջինիս էլ իր պաշտոնում կփոխարինի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: