7 հունիսի 2001 - 19:04 AMT
ԱՄՆ պաշտպանության նախարարը եւ Թուրքիայի վարչապետը քննարկել են Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հարցը
. Անկարա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոնալդ Ռամսֆելդը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հետ: Հանդիպման ժամանակ այլ խնդիրների հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցը: «Նոյյան Տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական մամուլի հրապարակումները, տեղեկացնում է, որ եթե նախկինում պաշտոնական Անկարան Հյաստանի հետ շփումների վերականգնումը պայմանավորում էր միայն Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց հայկական զորքերի դուրս բերումով, ապա այժմ այդ պայմանին ավելացել է եւս մեկը` Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի ապահովումը: