Հայաստանում առկա է իշխանության վերարտադրության խնդիրը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, կառավարությունում վերջին վերադասավորումները վկայում են գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին նախապատրաստվելու մասին:
Իր հերթին, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մարտիրոսյանը նշել է, որ բոլոր պաշտոնանկությունները հիմնավորված են: