17 դեկտեմբերի 2010 - 12:37 AMT
Բալեարյան կղզիների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2010թ. դեկտեմբերի 14-ին Բալեարյան կղզիների մարդու իրավունքների կոմիտեն հավանության է արժանացրել բանաձևը, որտեղ ասվում է, որ «հայ ժողովրդի զանգվածային կոտորածը Օսմանյան կայսրությունում 1915-21թթ. Ցեղասպանություն է»: Ինչպես հաղորդում է Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբը, հռչակագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն:

Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) գոհունակություն է հայտնել փաստի առնչությամբ: «Դա մեծ քայլ է ցեղաասպանությունների ժխտման դեմ պայքարում: Այն կոչ է Թուրքիային վերականգնել արդարությունը հայ ժողովրդի հանդեպ»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: