17 դեկտեմբերի 2010 - 12:38 AMT
Վարդան Խաչատարյան. «Հատիսը» պաշտպանությունում լավ խաղաց, ինչը չի կարելի ասել հարձակման մասին

Երևանի «Հատիս» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանն ասել է, որ պարտության համար առաջին հերթին մեղավոր է համարում իրեն:

«Մեր ակումբում կան բասկետբոլիստուհիներ, որոնք անհատական խաղ են ցուցադրում, բայց հաղթանակի համար անհրաժեշտ է թիմային խաղ: Մենք քիչ ժամանակ ունեինք բոլոր սխալներն ուղղելու համար, բայց այս խաղում, կարծում եմ, աղջիկները մինչև վերջ պայքարեցին»,- ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքերով, «Հատիսը» պաշտպանությունում լավ խաղաց, ինչը չի կարելի ասել հարձակման մասին: «Մենք չկարողացանք իրագործել բոլոր նետումները, պետք է աշխատել դրա վրա»,- նշել է նա:

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում կայանալու է պատասխան խաղը: «Հատիսի» գլխավոր մարզիչը հուսով է, որ «Դինամոյի» դեմ պատասխան խաղում թիմն ավելի լավ խաղ ցույց կտա: