17 դեկտեմբերի 2010 - 14:04 AMT
«ՀայՌուսԳազարդի» նախկին ղեկավարը բարձրաձայնել է իր հետնորդի անունը

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 17-ին բարձրաձայնեց իր հենտնորդի անունը: «Դա իմ տեղակալ Վարդան Հարությունյանն է»,-ասել է նա Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

35-ամյա Վարդան Հարությունյանը 2009թ. զբաղեցնում է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը առևտրի և արտաքին կապերի գծով, տնտեսական գիտությունների թեկնածու է: