17 դեկտեմբերի 2010 - 19:33 AMT
ՀՀ սփյուռքի նախարարը բեյրության հրապարակախոսի հետ քննարկեց Հայաստանի և Արցախի անկախության առթիվ ցուցահանդես անցկացնելու հարցը

Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի տնօրեն, արվեստաբան, հրապարակախոս Մովսես Հերգելյանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Հրանուշ Հակոբյանը ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերին, քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 20-ամյակի առթիվ Հայաստանում ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները: Հրանուշ Հակոբյանը հյուրիննվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հրատարակված գրքերից: