17 դեկտեմբերի 2010 - 19:40 AMT
Հայ լրագրողներից Աշոտ Հակոբյանը հաղթող ճանաչվեց բոուլինգի մրցաշարում

Դեկտեմբերի 17-ին «ԱրմենՏել» ընկերությունը և armsport.am սպորտային պորտալը լրագրողների բոուլինգի մրցաշար կազմակերպեցին:

Առաջնությանը մասնակցեցին 25 լրագրողներ, որոնք բաժանվեցին 5 խմբերի: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներն անցան 1/4 եզրափակիչ, որից հաղթող դուրս եկածները շարունակեցին պայքարը:

Հաղթող դարձավ Աշոտ Հակոբյանը («Առավոտ» օրաթերթ), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Արտյոմ Հայրապետյանն ու Աննա Թադևոսյանը (armsport.am):