18 դեկտեմբերի 2010 - 12:52 AMT
Այսօր Հայաստանի վարչապետը ներկայացրել է ֆինանսների նոր նախարար Վաչե Գաբրիելյանին

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է երկրի ֆինանսների նոր նախարար Վաչե Գաբրիելյանին: «Գաբրիելյանի հետ ձեզանից շատերը լավ ծանոթ են, քանի որ նա տարիներ շարունակ աշխատել է նախարարությունում»,-ասել է Սարգսյանը: «Ես վստահ եմ, որ Վաչե Գաբրիելյանը հաջողությամբ կշարունակի այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ֆինանսների նախարարությունում և հստակ կլուծի այն խնդիրները, որոնք կդրվեն նրա առջև»,-ասել է վարչապետը:

Իր կողմից Վաչե Գաբրիելյանը նշել է, որ իր նախորդ փորձը թույլ կտա նրան իրականացնել համատեղ աշխատանքում այն բոլոր ծրագրերը, որ նախանշված են կառավարության կողմից: «Հուսով եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա»,-ասել է նա:

Նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց հավաքվածներին համատեղ աշխատանքի համար: «Ես վստահ եմ, որ Վաչե Գաբրիելյանը հաջողությամբ կշարունակի այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ֆինանսների նախարարությունում և հստակ կլուծի այն խնդիրները, որոնք կդրվեն նրա առջև»: Նա հույս է հայտնել նաև, որ Գաբրիելյանը արդյունավետ կաշխատի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ այդ երկու կառույցները սերտորեն շաղկապված են: