18 դեկտեմբերի 2010 - 12:54 AMT
Տիգրան Սարգսյանը գտնում է, որ կադրային փոփոխությունները ՀՀ կառավարությունում կխթանեն բարեփոխումները հետճգնաժամային շրջանում

Կադրային փոփոխությունները նպատակ ունեն համախմբել մեր հնարավորությունները, նվաճումներն ու փորձը՝ լուծելու համար մեր առջև ծառացած խնդիրները, որպեսզի հետճգնաժամային շրջանում մենք նոր թափով շարունակենք բարեփոխումները: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով ֆինանսների նոր նախարար Վաչե Գաբրիելյանին: Ըստ նրա, այդ փոփոխությունները կծառայեն վերոնշյալ նպատակներին և կբարձրացնեն կառավարման մակարդակը: