18 դեկտեմբերի 2010 - 13:10 AMT
Հիլարի Քլինթոնը խոստացել է Դավութօղլուին խոչընդոտե՞լ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Ի պատասխան նրան, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է 48 ժամվա ընթացքում քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռաձայնել է ԱՄՆ պետքարտուղարին՝ «քննարկելու» համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր քննարկումը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»: Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, Քլինթոնը խոստացել է խոչընդոտել բանաձևի ընդունմանը:

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը առաջիկա 48 ժամում կարող է քննարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, նախօրեին PanARMENIAN.Net-ի թղթակցին էր հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ըստ նրա, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից «կողմ» քվեարկել 252 բանաձևին:

Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը: