18 դեկտեմբերի 2010 - 14:07 AMT
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ծանոթացան նոր նախարարի հետ

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրեց էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանին՝ նշելով. «Իմաստ չունի պատմել Տիգրան Դավթյանի աշխատանքի մասին, քանի որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է կառավարությունում և բոլորս գիտենք, թե ինչպես է նա աշխատում»: Ըստ նրա, Դավթյանի փորձը ֆինանսների նախարարի պաշտոնում հնարավորություն կտա նրան լավ աշխատել նոր պաշտոնում:

«Կադրային փոփոխություններն ու ուժերի վերադասավորումը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել առկա խնդիրները: Էկոնոմիկայի նախարարությունը շատ անելինքներ ունի, կարծում եմ, Տիգրան Դավթյանը նոր խթան կհաղորդի նախարարության աշխատանքին»,-ասել է ՀՀ վարչապետը: