20 դեկտեմբերի 2010 - 13:21 AMT
Սերգեյ Մովսիսյանը կայծակնային շախմատի ԵԱ-ում իր ելույթն ավարտեց 4-րդ տեղում, Զավեն Անդրիասյանը` 17-րդ

Վարշավայում (Լեհաստան) ավարտվեց կայծակնային շախմատի և արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: Կայծակնային շախմատի առաջնությունում Զավեն Անդրիասյանը հավաքեց 17.5 միավոր և 334 մասնակիցների շարքում զբաղեցրեց 17-րդ տեղը:

Սերգեյ Մովսիսյանը, որը ներկայացնում է Սլովակիան, 18.5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: 22 միավարով կայծակնային շախամտի Եվրոպայի չեմպիոն դարձավ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):

Արագ շախմատի ԵԱ-ում Սերգեյ Մովսիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը, Զավեն Անդրիասյանը 16-րդ, առաջին տեղը զբաղեցրեց Զոլթան Ալմասին (Հունգարիա):