Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,6 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 3104.5 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն նոյեմբեր-հոկտեմբերի համեմատ կրճատվել է 5.4 տոկոսով:
Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.1 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ. նոյեմբերին գնաճը կազմել է 1.6 տոկոս:
Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5 տոկոս գնաճ: