20 դեկտեմբերի 2010 - 13:56 AMT
Արիել Քոեն. 2011թ. ԱՄՆ-ն ժամանակ չի ունենա ղարաբաղյան խնդրով զբաղվելու համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կանախտեսումը 2011թ. համար հուսադրող չէ՝ հազիվ թե հակամարտությունը բեկման հեռանկար ունենա, առավել ևս, որ այնպիսի հրաշալի հնարավորությունը, ինչպիսին ԵԱՀԿ գագաթնաժողովն էր, կողմերը բաց թողեցին: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» հիմնադրամի առաջատար փորձագետ, որը զբաղվում է Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով, Արիել Քոենը:

Ըստ նրա, 2011թ. ԱՄՆ-ն նախապատրաստվելու է 2012թ. կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին: Բացի այդ, 2011թ. բեկումնային, նույնիսկ կրիտիկական կլինի Աֆղանստանում կոալիցիայի ուժերի գործողությունների համար, գտնում է փորձագետը: «Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլ գերակայություններ կունենա, և նույնիսկ այնպիսի կարևոր հակամարտությանը, ինչպիսին մերձավորարևելյանն է, Վաշինգտոնը, հավանաբար, դատլեով Հիլարի Քլինթոնի վերջին ելույթներից, ավելի քիչ ուշադրություն կհատկացվի, քան այսօր: Ուստի այն հակամարտությունները, որտեղ անհապաղ քաղաքական և PR-դիվիդենտներ ստանլու հեռանկարը մեծ չէ և սպառնալիքը ազգային անվտանգությանը սահմանափակ է, նվազ կարևոր են դառնում ամերիկյան վարչակազմի համար, հատկապես երկրի տնտեսական վիճակի հետ բարդությունների ֆոնի վրա»,-ասել է Քոենը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: