«Այս տարի կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, սակայն մենք դրանով չենք սահմանափակվում, և փոփոխություններ սպասվում են նաև հետագայում»,- դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը`ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
Նրա խոսքով` կրթության ոլորտի բարելավումներից մեկը կայանում է ուսուցիչների համար ատեստացիայի համակարգի ներմուծման մեջ: «Հայկական դպրոցներում ատեստացիայի մեխանիզմները թույլ են տալիս յուրաքանչյուր ուսուցչի գիտելիքները, ընդունակություններն ու հմտություններն առանձին գնահատել, հետևաբար պատրաստվածության տարբեր աստիճան ունեցող ուսուցիչները համապատասխան աշխատավարձ կստանան»,- նշեց Աշոտյանը:
Նա ավելացրեց նաև, որ այս տարի մոտ 100 հայ ուսուցիչներ վերապատրաստվեցին Վրաստանում: