Գլխավոր տնօրենի որոշմամբ` «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ում մոտակա ժամանակհատվածում կստեղծվի հանձնաժողով, որը երկաթուղու թոշակառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագրիր: Այս քայլը մեծ սոցիալական նշանակություն ունի, քանի որ այն կօգնի աշխատանք գտնել ՀԿԵ-ի բազմաթիվ աշխատակիցներին: Ինչպես բազմիցս ընդգծել է ընկերության ղեկավարությունը, երկաթուղայինը պետք է ունենա բավարար վստահություն իր ապագայի և կենսաթոշակային տարիքին հասնելու վերաբերյալ: Իր աշխատակիցներին աշխատանքի տեղավորման խնդրի լուծման հետ մեկտեղ նման քայլը թույլ կտա լուծել նաև երկաթուղում սերունդների հաջորդականության գործընթացի իրականացման խնդիրը: Հին սերնդի փորձը միշտ էլ մեծ պահանջարկ ունի ցանկացած բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունում, հատկապես ՀԿԵ-ի նման համակարգում: Տարեց երկաթուղայինների հմտությունն ու պրոֆեսիոնալիզմի օկտագործումը կնպաստի ընկերության կադրային կարողություններին և աշխատանքի արդյունավետությանը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Շեվկեթ Շայդուլլինի նախագահությամբ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ընկերության ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: