20 դեկտեմբերի 2010 - 18:25 AMT
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն ամբողջությամբ մարել է իր աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքը

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի` «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն մարել է իր աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքը:

«Դեկտեմբերի 20-ին` ժամը 1800-ի դրությամբ, գործարանն աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքն ամբողջությամբ մարել է»,- հաղորդում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: