20 դեկտեմբերի 2010 - 19:30 AMT
Արդշինինվեստբանկը սկսել է դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով

2010թ. դեկտեմբերի 17-ից Արդշինինվեստբանկում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս երկուսով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այսուհետ Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով:

Coinstar-ի և Blizko-ի ներդնումը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղեկայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:

«Նոր համակարգերի ներդրմամբ Արդշինինվեստբանկն ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգի միջազգային դրամական փոխանցումների ոլորտում»,- ասաց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: