20 դեկտեմբերի 2010 - 20:02 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ինընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:

Նախագահը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը Երևան և Ստեփանակերտ, որը նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների և տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարևոր է:

«Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուրմոտեցում, իվերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եվ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության, անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաև Լեռնային Ղարաբաղ այցելության կարևորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի:

«Ես օգտակար տեղեկություններստացաևտեղում տեսա ու զգացիիրավիճակը: Այդամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին»,- ասել է Տոմաշ Պորեբան` նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկելով նաև Հայաստանի և Եվրոպական կառույցների միջև համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: