21 դեկտեմբերի 2010 - 13:26 AMT
Առաջիկա 2-3 ամիսներին Ռուսաստանը կորոշի գազի սակագինը Հայաստանի համար

Հայաստանի համար գազի սակագինը 2011-ի ապրիլի 1-ից կդառնա շուկայական, Երևանում լրագրողներին ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մերձավոր արտերկրների հետ աշխատանքի վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին: «Եթե լինեն այլ հնարավոր տարբերակներ, ապա դրանք կարող են որոշվել առաջիկա 2-3 ամսում, եթե կազմակերպվեն բանակցություններ»,- ասել է նա:

Բացի դրանից, Պոդմիշալսկին հաղորդել է, որ «Հրազդան-5» էներգաբլոկի գործարկումը որոշ տեխնիկական պատճառներով հետաձգվել է, բայց հիմա շինարարությունն ավարտվում է, և էներգաբլոկը գործարկվելու է 2011-ի առաջին եռամսյակում: